Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինային հոսպիտալացրել են՝ մեկշաբաթյա հացադուլից հետո

15:28 • 28.05.13

Արդեն 7-րդ օրն ի նշան բողոքի հացադուլ անող Մարիա Ալյոխինան՝ Pussy Riot սկանդալային խմբից, հոսպիտալացվել է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Նա այժմ գաղութի բուժկետում է: Ալյոխինայի դատապաշտպան Օքսանա Դարովան ասել է, որ չի կարողանում մտնել իր պաշտպանյալի մոտ:

 

Ալյոխինան այդ կերպ բողոքում է դատարանի դեմ, որը նրան արգելել է անձամբ ներկա գտնվել իր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով նիստին։