Հռոմում վախճանվել է Լիթլ Թոնին՝ «իտալական Էլվիս Փրեսլին»

12:45 • 28.05.13

Իտալիայի մայրաքաղաքում, 72 տարեկանում երկուշաբթի երեկոյան վախճանվել է հայտնի երգիչ Լիթլ Թոնին, որին անվանում էին «իտալական Էլվիս Փրեսլի»՝ կատարման ձևի և բեմական կերպարի համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նա մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում էր վերջին 3 ամիսներին։

 

Լիթլ Թոնին («Փոքրիկ Թոնի» կեղծանունը, իրական անունը՝ Անտոնիո Չաչի) ծնվել է Տիվոլի ավանում 1941-ին, սակայն ունեցել է Սան Մարինոյի քաղաքացիություն։

 

Նա բազմիցս ելույթ է ունեցել Սան Ռեմոյի էստրադային երգի փառատոնում։ Մասնավորապես 1961-ին նա Ադրիանո Չելենտանոյի հետ կատարել է «24 հազար համբույր» երգը, որը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղն ու դարձել իրական հիթ, որը բազմաթիվ երկրներում դեռ երգում ու սիրում են։