Համերգի ժամանակ երկրպագուն «հարվածել» է Բեյոնսեին (տեսանյութ)

13:07 • 29.05.13

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի՝ Կոպենհագենում (Դանիա) կայացած համերգի ժամանակ։ Երգերից մեկի կատարման ժամանակ երկրպագուն հարվածել է երգչուհու հետույքին, գրում է Вести-ն՝ վկայակոչելով Gigwise-ին։

 

Տղամարդուն հաջողվել է հասնել երգչուհուն, երբ նա մոտեցել է իրեն և հնարավորություն տվել երգել մի հատված «Irreplaceable» երգից։ Հարվածելու պահը նկարահանվել է բջջային հեռախոսով։ Դահլիճը պատահածին աղմուկով է արձագանքել։

 

Պարբերականը նշում է, որ երգչուհին շատ պրոֆեսիոնալ է վարվել։ Ավարտելով կրկներգը՝ նա ասել է, որ անվտանգության աշխատակիցները դուրս կտանեն տղային։ Լքե՞լ է արդյոք երկրպագուն դահլիճը, չի պարզաբանվում։ Երգչուհու շրջապատը չի մեկնաբանում միջադեպը։