Հայտնի է դարձել Բրիջիթ Ջոնսի մասին նոր գրքի անվանումը

16:59 • 29.05.13

Բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգի երրորդ վեպը Բրիջիթ Ջոնսի մասին Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի 2013թ. հոկտեմբերի 10-ին՝ «Bridget Jones: Mad About the Boy» անվանումով, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով NBC-ին։

 

Mad About the Boy-ը հայտնի երգի անվանում է, որը գրվել է 1932-ին, դերասան, դրամատուրգ, ռեժիսոր և երգահան Նեոլ Քաուրադի կողմից։


Երգում խոսքը կինոաստղի նկատմամբ ունեցած անպատասխան սիրո մասին է. Քաուրադը երգը գրել է թե կնոջ, թե տղամարդու կատարման համար՝ վերջին տարբերակում միասեռական մոտիվներ մտցնելով։

 

Հեղինակը և Knopf հրատարակչության ներկայացուցիչները վեպի սյուժեն գաղտնի են պահում։


Ֆիլդինգի խոսքով՝ նոր վեպում Ջոնսը մեծացել է, շարունակում է օրագիր վարել, սակայն շատ է տարվում հաղորդակցման միջոցներով՝ ակնթարթային հաղորդագրություններ և սոցկայքեր։

 

Բրիջիթ Ջոնսը հայտնվել է 1995-ին՝ որպես The Independent պարբերականի հորինված սյունակավար, 1996-ին նրա սյունակները վերածվել են Բրիջիթ Ջոնսի օրագրի։