Մեծ Բրիտանիայում կբացվի Հենրիխ 8-րդի «Մերի Ռոուզ» նավին նվիրված ցուցադրություն (լուսանկարներ)

16:33 • 30.05.13

Մեծ Բրիտանիայի Պորտսմուտ քաղաքում վաղը կբացվի Հենրիխ 8-րդի «Մերի Ռոուզ» նավին (16-րդ դար) նվիրված ցուցադրություն, որտեղ կներկայացվի ոչ միայն նավը, այլև դրանում հայտնաբերված 19.000 հնագույն նմուշ, հայտնում է pravda.ru-ն։ 

 

Հսկայական նավը խորտակվել է գրեթե անմիջապես, իսկ ծովի հատակից դուրս բերվել 1981-ին։ Այժմ այն կցուցադրվի ոչ հեռու այն վայրից, որտեղ կառուցվել է 500 տարի առաջ։

 

Նավում հայտնաբերվել է նաև նավաստիների կմախքը, որոնց գանգերի օգնությամբ վերականգնվել են նրանցից մի քանիսի պատկերները։

 

Նավի կորպուսը 19 տարի լվացվել է քաղցրահամ ջրում, որից հետո մշակվել է մեղրամոմով, քիմիական նյութերով և առաջիկա 4 տարին կպահվի չորացման համար նախատեսված հատուկ «տաք խցիկում»։ Այդ ընթացքում այն կցուցադրվի Պորտսմուտի պատմական նավաշինարանում, իսկ գործընթացի ավարտից հետո կմիանա ցուցանմուշներին։