Բոն Ջովին եվրոյի ճգնաժամի պատճառով որոշել է Մադրիդում անվճար երգել

08:33 • 30.05.13

Ամերիկացի ռոք երգիչ Ջոն Բոն Ջովին հրաժարվել է Մադրիդում (Իսպանիա) իր համերգի դիմաց վճարից՝ այդ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով BBC-ին։

 

Այդ հայտարարությունից հետո համերգի տոմսերի գներն իջեցվել են և անմիջապես վաճառվել։

 

51-ամյա Բոն Ջովիի խոսքով՝ գումարից հրաժարվելու որոշումը նա կայացրել է՝ վախենալով, որ Իսպանիայում իր արվեստի շատ երկրպագուներ չեն կարող իրենց թույլ տալ վճարել տոմսի ամբողջական արժեքը։

 

Երգիչը նշել է, որ ի սկզբանե Մադրիդն ընդգրկված չի եղել այն եվրոպական քաղաքների շարքում, որտեղ նա պատրաստվում է  համերգ տալ, քանի որ կազմակերպիչները մտավախություն ունեին, որ տոմսերը չեն վաճառվի այդ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Սակայն նա չի ցանկացել վշտացնել իսպանացի երկրպագուներին, այդ պատճառով էլ որոշել է անվճար ելույթ ունենալ։

 

Բոն Ջովիի համերգը Մադրիդում կկայանա հունիսի 27-ին։