Իսպանիայում հայտնաբերել են Պիկասոյի և Միրոյի գողացված կտավները

23:46 • 30.05.13

Իսպանիայի ազգային ոստիկանությունը նախորդ օրը հայտնաբերել է Պաբլո Պիկասոյի երկու նկարները և դիմանկարիչ Խուան Միրոյի աշխատանքներից մեկը, որոնք գողացել էին 2010-ի գարնանը: Այս մասին հայտնում է Euromag-ը՝ հղում անելով Իսպանիայի Ներիքին գործերի նախարարությանը:


Ինչպես տեղեկացրել են ՆԳ նախարարությունից, երեք տարի տևած հետախուզական աշխատանքներից հետո հաջողվել է գտնել Պիկասոյի վրձնին պատկանող «Բու» և «Ընտանեկան դիմանկար» կտավներն ու Խուան Միրոյի՝ թղթի վրա արված փորագրություններից մեկը:


Այս գործերը անհետացել էին Մալագայի ցուցասրահից, որտեղ դրանք ժամանակավոր ցուցադրության էր ներկայացրել մասնավոր կոլեկցիոները: