Լույսի ու ստվերի խաղի վարպետների մտքի թռիչքը՝ լուսանկարներով

11:48 • 30.05.13

Իրերի շողքը կարող է իրենից հետաքրքիր գեղարվեստական արժեք ներկայացնել։ Թվում է՝ այլևս նոր ոչինչ հնարավոր չէ հորինել արվեստում, և առավել ևս հնարավոր չէ զարմացնել, սակայն լույսի և ստվերի վարպետներին հաջողվում է ոչ միայն զարմացնել, այլև ապշեցնել դիտողներին, գրում է adme.ru-ն։

 

Իրենց ստեղծագործությունների համար նրանք ամիսներով միացնում և անջատում են լույսը՝ տեղաշարժելով տարբեր իրեր։ Լույսի և ստվերի խաղի օգնությամբ ստեղծվում են աննկարագրելի իրեր։ Հասարակ նյութեր՝ թուղթ, փայտ, ալյումին և այլն, այդ ամենին գումարած ոչ ստանդարտ մտածելակերպը և երևակայությունը ծնում են գրավիչ արվեստ։

 

Քչերն են համարձակվում աշխատել լույսի և ստվերի հետ, քանի որ նման աշխատանքի ժամանակ գլխավորը ոչ թե վրձինն է և ներկերը, այլ երևակայությունն ու համբերությունը, գրում է adme.ru-ն։