Կարագից արձաններ՝ ոգեշնչված Բուդդայի կյանքի մասին պատմություններով (լուսանկարներ)
Վերջին 400 տարիների ընթացքում տիբեթցի վանականները ստեղծել են արվեստի մի ուղղություն, որը մշտապես հալչելու վտանգի տակ է գտնվում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, Բուդդայի կյանքի մասին պատմություններով ոգեշնչված՝ նրանք յակի կարագից հսկայական և մանրակրկիտ արձաններ են ստեղծում։
Քանի որ կարագից նման արտասովոր արձանների քանդակումը շատ բարդ է, ուստի այս գործի վարպետներն էլ շատ քիչ թիվ են կազմում։ Յակի կարագով ստեղծագործելու սովորույթը սկզբնավորվել է հին տիբեթական ավանդույթից, ըստ որի՝ Բուդդային տալիս էին այն ամենը, ինչ ստացվում էր ընտանի կենդանիներից։
Նորմանդական ցեղերը, որոնք ոչխարների ու յակերի մեծ հոտեր էին պահում, յակի կաթը շատ թանկարժեք էին համարում և այն առաջարկում տիբեթական վանքերին, որտեղ դրանից կարագ էին պատրաստում ու գեղեցիկ գունավոր արձաններ քանդակում։
Թեև այդ ժամանակներից ի վեր հարյուրամյակներ են անցել, սակայն վանականների աշխատանքային գործընթացը գրեթե որևէ փոփոխություն չի կրել. յուրաքանչյուր քանդակ ավարտին հասցնելու համար պահանջվում է մի քանի ամիս։ Քանդակները պետք է պատրաստ լինել հունվարի 15-ին, երբ նշվում է տիբեթական տոնացույցով Նոր տարին։ Այդ օրը քանդակները տեղադրվում են վանքերի մոտ, որպեսզի բնակիչները գան աղոթելու և հիանան դրանցով։ Ամեն տարի այս քանդակներով հիանալու համար Տիբեթ են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ։














