Հայտնի ամերիկացի ռեժիսորը Ֆրանսիայում կովկասյան արտաքինով դերասանների է փնտրում
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը հայտարարել է, որ քասթինգ է անկացնում Ֆրանսիայի Լազուրե լողափում՝ իր նոր ֆիլմի համար, հայտնում է Nice Matin-ը:
Քասթինգի են հրավիրվում 25-80 տարեկան մարդիկ, նախընտրելի է կովկասյան արտաքինը:
Ալենը մեծ տեղ է տալիս իր ապագա դերասանների մազերին. տղամարդկանց սանրվածքը պետք է լինի կարճ, կանանց մազերը՝ ուսերից, չնայած նրանք կարող են նաև կարճ մազերով լինել:
Քասթինգը կանցկացվի հունիսի 6-ին և 7-ին Նիսում և Կաննում: Դրա համար նույնիսկ նախապես գրանցվել հարկավոր չէ:










