Չեխական ընկերությունը Իրաքում կվերականգնի զինված բախումների հետևանքով վնասված VI դարի կառույցը
Իրաքի իշխանությունները որոշել են վերականգնել Սասանիդների դարաշրջանին պատկանող պալատի կամարը, որը գտնվում է հնագույն պարսկական Քտեսիփոն քաղաքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:
VI դարին պատկանող կառույցի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսված են ավարտել 10 ամսից, նախագծել է Everis չեխական ընկերությունը: Նրանք մտադիր են չորացնել կավը ավելորդ խոնավությունից, ամրացնել կամարի հիմքերը և հասնել նրան, որ այլևս կամարից բեկորներ չպոկվեն:
Ավելի վաղ թանգարանային համալիրը վնասվել էր Իրաքում զինված բախումների հետևանքով: Մինչ պատերազմը Քտեսիփոնի պալատը, որի մոտակայքում տեղադրված է նաև Մոհամեդ մարգարեի աշակերտի գերեզմանը, համարվում է շրջանի հիմնական զբոսաշրջային գրավչություններից մեկը:










