Նիդեռլանդների պետական թանգարանի նմուշները հնարավոր է ներբեռնել ինտերնետից

00:13 • 01.06.13

Ամստերդամում Նիդեռլանդների պետական թանգարանի աշխատակիցները դրա հավաքածուից 125 հազար նմուշ են թվայնացրել, և դրանք տեղադրվել են թանգարանի կայքում, հայտնում է Lenta.ru-ն:

 

Թվայնացված նմուշները բարձր որակի են, դրանց շարքում են օրինա Յան Վերմեերի «Սիրային նամակ» (1669) կտավը, որը հնարավոր է ներբեռնել: Սակայն նկարները ներբեռնած օգտատերերը պարտավորվում են դրանք չկիրառել կոմերցիոն նպատակներով: Էլ ավելի լավ վիճակում նմուշները կարելի է ներբեռնել նաև կոմերցիոն կիրառման նպատակով՝ վճարելով դրա համար:

 

Թանգարանի ղեկավարությունը ասել է, որ թվային պատկերների պաշտպանվածությունից հրաժարվելու պատճառը եղել է այն, որ այդ նկարները պատկանում են հանրությանը:

 

Ամեն տարի թանգարանը մոտ 40 հազար նմուշ կթվայնացնի իր համարյա մեկ միլիոնանոց ֆոնդից: