Ստորջրյա աշխարհի կյանքը պատկերող գեղեցիկ լուսանկարներ. Սպիտակ հսկա շնաձկներ, խորտակված ինքնաթիռներ և ձկներ
Հսկայան Սպիտակ շնաձկների և հետաքրքրաշարժ փոկերի նկարները հաճախ դառնում են համաշխարհային լուսանկարչական մրցույթների հաղթողներ, գրում է Daily Mail-ը:
Ամենամյա մրցույթի ընթացքում ավելի քան հարյուր երկրից հազարավոր դիմումներ են լրացվել underwaterphotography.com կայքում՝ ներկայացնելով ստորջրյա աշխարհի կյանքը պատկերող լուսանկարներ: Ամենամյա այս միջոցառումը նախատեսում է մրցանակներ 15 անվանակարգերում, որոնց համար առաջադրվում են տարբեր լուսանկարներ՝ խորտակված ինքնաթիռներից մինչև հսկա շնաձկներ:
Այս տարի մրցույթում Մեծ Վարպետի կոչմանն է արժանացել ամերիկացի լուսանկարիչ Նիկ Բլեյքը, ով միանգամից 5 մրցանակ է շահել Սպիտակ հսկա շնաձկան, հնագույն խորտակված ինքնաթիռի, ձկների հսկայական վտառի և այլ գեղեցիկ լուսանկարների համար:
Նիկ Բլեյքը դարձել է ոսկե մեդալակիր Բրիսթոլի նեղուցում արված գորշ փոկի գեղեցիկ լուսանկարի համար: Նա նաև արծաթե մեդալ է ստացել Ինդոնեզիայում մթնոլորտային բնական երևույթը ֆիքսելու համար:



















