Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից մահվան 3 նոր դեպք է գրանցվել
Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան երեք նոր դեպք է գրանցվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես այսօր տեղեկացրել են արաբական թագավորության Առողջապահության նախարարությունից, մահացածները MERS-CoV շնչառական սինդրոմով վարակված 38 հիվանդներից էին:
Առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նրանցից երկուսը տառապել են խրոնիկ հիվանդություններով: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը Սաուդյան Արաբիայում հասել է 24-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ հաստատվել է 30 մահվան և նորահայտ վիրուսով հիվանդանալու 51 դեպք:










