Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, կա մեկ տուժած

09:02 • 02.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեռևս չպարզված հանգամանքներում «Մոսկվիչ» մակնիշի 31 ОО 850 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ալբերտ Ղազարյան, ծնվ.1969թ.) բախվել է ճամփեզրին կայանված «Հոնդայի Էլանդրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից Ա.Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: