Շուրջ 100 աշակերտուհիներ են թունավորվել Աֆղանստանի երկու դպրոցներում
Շուրջ 100 աշակերտուհիներ թունավորվել են Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ և Սարի-Պուլ նահանգներում գտնվող երկու դպրոցներում: Ենթադրվում է, որ թունավորման պատճառ է դարձել գազային հարձակումը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Աֆղանստանի տեղեկատվական գործակալությանը:
77 աշակերտուհիներ տուժել են Մեյմեն քաղաքի դպրոցում, ևս 20 աշակերտուհիներ թունավորվել են Բեհսուդ քաղաքի դպրոցում: Տուժած աշակերտուհիներից մեկը պատմել է, որ մի տղամարդու է նկատել դպրոցի այգով հեռանալիս, երբ արդեն սկսվել է աղջիկների ուշաթափությունը: Որոշ աշակերտուհիներ էլ պատմել են, որ տհաճ բույր է տարածված եղել դասասենյակներում:
Աֆղանստանում, ըստ աղբյուրի, աշակերտուհիների հանդեպ գազային հարձակումներ են իրականացնում թալիբները, որոնք դեմ են կանանց կրթությանը:










