Բաշար Ասադի եղբորը զրկել են Կիպրոսի քաղաքացիությունից
Կիպրոսը չեղյալ է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եղբոր (ոչ հարազատ) քաղաքացիությունը, հայտնում է rosbalt.ru-ն։
Կիպրոսի կառավարության մամուլի խոսնակը հայտնել է, որ այդ որոշումը երկարատև հետաքննության արդյունք է։ Ռամի Մահլուֆը կղզու քաղաքացի էր դարձել երկու տարի առաջ։
Մահլուֆը, ում Սիրիայում պատկանում են մի քանի եկամտաբեր ընկերություններ, հայտնվել է Դամասկոսի նկատմամբ Եվրոպական Միության սահմանած պատժամիջոցների ազդեցության տակ։
Նախօրեին Եվրոպական Միության Խորհուրդը հաստատել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ համաձայն քաղաքական համաձայնության, որը ձեռք է բերվել ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից մայիսի 27-ին, Բրյուսելում։ Սահմանափակող միջոցառումները կգործեն մինչև 2014թ. հունիսի 1-ը։










