Թաց տպավորություն. գերիրական քանդակներ՝ նյույորքաբնակ քանդակագործից (լուսանկարներ, տեսանյութ)

15:30 • 02.06.13

Նյու Յորքից քանդակագործ Քերոլ Ֆեյերմանի՝ խեժով ու յուղաներկով ստեղծված քանդակները դժվար է տարբերել իրական մարդկանցից. դրանց նայելիս՝ թվում է, թե դիմացդ ջրից նոր դուրս եկած մարդիկ են, հայտնում է adme.ru-ն։



Քերոլ Ֆեյերմանը համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործ է։ Նրա արժանիքները հատկապես գնահատված են հայրենիքում՝ ԱՄՆ-ում։ Արդեն 40 տարուց ավելի նա հաջողությամբ ղեկավարում է իր իսկ ձեռքերով ստեղծված ընկերությունը՝ Feuerman Studios Inc-ը, որտեղ աշխատում են նաև այլ արվեստագետներ։

 

Նրա անունը ներառված է «An American Odyssey 1945-1980»-ում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենահայտնի թանգարաններում, ինչպես, օրինակ, Մադրիդի Պրադոյում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։

 

Մեկ քանդակի համար նրանից 6 ամսից մինչև մի քանի տարի է պահանջվում։