Դամասկոսում ահաբեկչության հետևանքով ինը ոստիկան է զոհվել
Դամասկոսի արևելքում այսօր պայթյունի հետևանքով առնվազն 9 ոստիկան է զոհվել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։ Ռումբը պայթել է մեքենայում, որը կայանված է եղել ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։ Դեռևս ստույգ հայտնի է միայն 9 զոհի մասին։
Իրավապաշտպաններն ահաբեկչության համար պատասխանատու են համարում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող «Ալ-Նուսրա ճակատին», սակայն պայթյունի պատասխանատվությունը պաշտոնապես դեռ ոչ ոք չի ստանձնել։
Իրավապաշտպանների խոսքով՝ շրջանում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը, արդեն մի քանի ամիս է շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների միջև կատաղի մարտերը։










