Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով վնասվել են տասնյակ տներ, կան տուժածներ
14:58 • 02.06.13
Ֆիլիպինների Մինդանաո կղզում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով կա առնվազն 9 տուժած, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը։
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը սողանքի է հանգեցրել՝ վնասելով տասնյակ տներ և տեղի դպրոցը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կարմեն քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Հիպոկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա։
Placeholder










