Մեծ Բրիտանիան այսօր կնշի Էլիզաբեթ 2-րդի գահակալման 60-ամյակը

13:19 • 02.06.13

Մեծ Բրիտանիան այսօր կնշի Էլիզաբեթ 2-րդ թագուհու գահակալման 60-ամյակը, գրում է РИА Новости-ն։

 

Էլիզաբեթ 2-րդը թագադրվել է 27 տարեկան հասակում, 1953թ. հունիսի 2-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, 7 հազար հյուրերի ներկայությամբ։ Արարողության հեռարձակումը պատմության մեջ առաջին գունավոր հեռարձակումներից մեկն է եղել։

 

Իրականում թագավորական պարտականություններին նա անցել էր դրանից 16 ամիս առաջ՝ 1952թ. փետրվարի 6-ին։

 

Գահակալման 60-ամյակին նվիրված եկեղեցական արարողությունը կկայանա երեքշաբթի առավոտյան ժամը 11-ին։ Ներկա կգտնվեն թագուհին, նրա ամուսինը՝ Ֆիլիպը, և թագավորական ընտանիքի այլ անդամներ։ Արարողության հյուրերը կլինեն արտասահմանյան թագավորական ընտանիքների անդամներ և այլ պատվավոր հրավիրյալներ։