Արքայազն Հարին շուրջօրյա հսկողության տակ է առնվել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է Աշրաֆ Իսլամի ձերբակալությունը, որը հարձակում էր նախապատրաստում արքայազն Հարիի վրա, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ին։
Վուլիչում զինվորի սպանությունից մեկ օր անց Իսլամն անձամբ էր գնացել ոստիկանություն և հայտարարել, որ մտադիր է սպանել արքայազն Հարիին։
Նրան մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել։ Մեղքն ապացուցվելու դեպքում նրան կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում
Հետաքննության համաձայն՝ կասկածյալի իրական անունը Մարկ Թաունլի է։ Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ծնվել է Հյուսիսային Իռլանդիայում։ Անցյալում խարդախության համար ազատազրկված է եղել։ 2010-ին իսլամ է ընդունել, և փոխել անունը։
Հարին շուրջօրյա հսկողության տակ է առնվել։ Ավելի վաղ արքայազնը, որն ավարտել է Աֆղանստանում զինվորական ծառայությունը, խոստովանել էր, որ «Թալիբանի» գրոհայինների է սպանել։










