Ճապոնիայում 60.000 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ԱԷԿ-ների վերագործարկման դեմ

21:53 • 02.06.13

Տոկիոյի Սիբա-կոեն այգում անցկացվող «Ցտեսություն ԱԷԿ» ցույցին մասնակցել է մոտ 60.000 մարդ: Ցույցը հետագայում վերաճել է երթի, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարել միջոցառման կազմակերպչական կոմիտեին:


Ցույցին ելույթ է ունեցել Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն: Նա կոչ է արել բոլոր ուժերը միավորել կանգնեցված ԱԷԿ-ների վերագործարկման դեմ: Կառավարությունը հույս ունի հուլիսին ընդունել անվտանգության նոր չափանիշներ, որոնք հնարավորություն կտան վերագործարկել այն ԱԷԿ-ները, որոնք նոր օրենքով անվտանգ կճանաչվեն:


ԱԷԿ-ների դեմ բողոքի ցույցից հետո մարդիկ դեղին-սև ցուցանակներով երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնում:


Ներկա պահին «ԱԷԿ-ի դեմ 10 միլիոն ստորագրություն» միջոցառումը հավաքել է 8 միլիոնից ավել ստորագրություն: Անցյալ տարվա հուլիսին ցույցին մասնակցել էր մոտ 170.000 մարդ: