Ամառը Կեմերովոյում սկսվել է ձյան տեղումներով
Հունիսի երկրորդ օրը եղանակը ՌԴ Կեմերովո քաղաքի բնակիչների համար անակնկալ էր պատրաստել. քաղաքում ձյուն է տեղացել, իսկ օդի ջերմաստիճանն էլ հասել է -2 աստիճանի, հայտնում է Вести-ն։ Հունիս ամսվա համար սա բացարձակ անոմալիա է, նշում է աղբյուրը։
Ձյան տեղումները կարճ են տևել։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ՝ հասնելով մինչև +10 աստիճանի։
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Կեմերովոյում եղանակը ցուրտ է եղել ողջ մայիսի ընթացքում, նախորդ ամսվա սկզբին նույնպես ձյուն է տեղացել։










