Թբիլիսիում ակցիա է անցկացվում մարիխուանայի օրինականացման օգտին
Վրաստանի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Ռուսթավելի պողոտա՝ մարիխուանան օրինականացնելու պահանջով, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Երիտասարդները կրում են կանաչ գույնի հագուստ՝ դրանով «այդ թեթև թմրամիջոցի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելով»։
Ակցիայի անցկացման նպատակն «անհատի ազատության պաշտպանությունն է, այլ ոչ մարիխուանայի ժողովրդականացումը», նկատել է մասնակիցներից մեկը։
Ավելի վաղ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիդ Սերգեենկոն հայտնել էր, որ հարցի շուրջ խորհրդակցություններ են տարվում երկրի արդարադատության նախարարի հետ։










