Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի փողոցներում թատերական փառատոն է անցկացվել (լուսանկարներ)
Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է միջազգային թատերական փառատոն՝ «Կրակի համաշխարհային դիմակահանդես» խորագրի ներքո: Ինչպես հայտնում է news.mail.ru-ն, փառատոնի շրջանակներում Մոսկվայի փողոցներում ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած կասկադյորների լավագույն խմբերը, ովքեր հրավառության ներկայացումներ են ցուցադրել:
«Կրակի համաշխարհային դիմակահանդես» փառատոնը բացվել է 2009-ին և վերածվել խոշորագույն միջազգային իրադարձության տարբեր հնարքների և կրակի արվեստի պրոֆեսիոնալների համար:
Սանկտ Պետերբուրգում ևս հավաքվել էին շուրջ 50 եվրոպական փողոցային թատրոններ և թատերական խմբեր Փառատոնի շրջանակներում երեք օր շարունակ Պետերբուրգի փողոցները թատերական բեմի էին վերածվել:










