Նյու Յորքում դիջեյը գնացքի տակ է ընկել՝ մետրոյի գծերին ընկած iPhone-ը վերցնելու ժամանակ

17:16 • 02.06.13

Նյու Յորքում դիջեյը գնացքի տակ է ընկել, երբ փորձել է վերցնել մետրոյի գծերի վրա ընկած iPhone հեռախոսը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով NyDailyNews-ին։

 

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 22-ամյա երաժիշտը տուն էր վերադառնում ակումբներից մեկում աշխատանքից հետո։

  

Երիտասարդը չի կարողացել խուսափել գնացքի հետ բախումից, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։