Կրակոցներ Սյունիքի մարզպետի տան մոտ. սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, ևս 2–ը վիրավոր են

10:17 • 02.06.13

Լուսանկարը՝ Shamshyan.com–ի



Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ այսօր ժամը 00:10-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, այս մասին հաղորդում է 168.am կայքը՝ հղում անելով shamshyan.com–ին:


Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:


Նշվում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:


Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևան: