ԱՄՆ-ին պատուհասել է միանգամից 5 պտտահողմ

12:02 • 02.06.13

Միացյալ Նահանգների հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ուրբաթ Օկլահոմա, ինչպես նաև Միսուրի և Իլինոյս նահանգներին պատուհասել է միանգամից 5 պտտահողմ։ Ամենահզորն անցել է Օկլահոմայի քաղաքներով՝ Էլ Ռինո, Օկլահոմա Սիթի, Յուքոն, Յունիոն Սիթի, Մուստանգ և Մուր։

 

Ինչպես շաբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը, Օկլահոմայում տարերքը խլել է 9 մարդու կյանք, այդ թվում՝ 2 երեխայի։ Եվս երեք մարդ զոհվել է Միսուրիում։ Իսկ «Ֆրանս պրեսը» հաղորդում է Միսուրիում և Օկլահոմայում 14 զոհի մասին։

 

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել ավելի քան 100 բնակիչ, 75-ը հոսպիտալացվել է։

 

Մայիսի 20-ին Մուր քաղաքով անցած պտտահողմը խլել էր 24 մարդու կյանք։