Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կուրսանտ է մահացել

13:29 • 02.06.13

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում այսօր կուրսանտ է մահացել, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքի մասին մանրամասներ կհաղորդվի շուտով:


Ըստ ՊՆ խոսնակի՝ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության մեջ, թե վերակարգում ընդգրկված պահակային ծառայություն իրականացնող պահակադիրը գնդակահարել է վերակարգին, որն էլ տեղում մահացել է, անճշտություններ կան, և իրենք շուտով կհաղորդեն դեպքի մասին իրականությունը: