Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի պատրաստվում հեղաշրջում իրականացնել
Վենեսուելայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլերոն կիրակի օրը հերքել է վերջին շրջանում հայտնված լուրերն այն մասին, որ նա ռազմական հեղաշրջում է պատրաստում երկրում, հաղորդում է Риа Новости-ն:
«Բացարձակապես անմիտ է, որ ես աշխատեմ հեղաշրջման վրա, ես ինձ համարում եմ չավիստ, ինստիտուցիոնալիստ և հարգում եմ օրենքները, պարզապես անհնար է, որ իմ գլխում նման միտք առաջանա»,-տեղական ԶԼՄ-ները փոխանցում են Մոլերի խոսքերը:
Նման լուրերի առկայությունը Մոլերոմ կապում է «ֆաշիստական խմբերի» հետ, որոնք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից:
Մոլերոն նաև կոչ է արել հանդուրժողաբար վերաբերվել կուբացի զինծայողներին, որոնք գործում են Վենեսուելայի Զինված ուժերում՝ հավելելով, որ նման առաքելություն են կատարում նաև ռուսները, բելառուսները և այլ երկրների զինծառայողները:










