Եգիպտոսի ոստիկանությունն ազատ է արձակել վրացի զբոսաշրջիկներին, որոնց ավելի վաղ ձերբակալել էին պոռնոֆիլմ նկարահանելու մեղադրանքով

00:17 • 03.06.13

Եգիպտոսի ոստիկանությունը ազատ է արձակել մի խումբ վրացի զբոսաշրջիկների, որոնց ավելի վաղ ձերբակալել էին Կարմիր ծովի ափին պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարահանելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով:


Տասը մերկ տղամարդկանց և կանանց ձերբակալել էին Գիֆտուն կղզում գտնվող Խուրգադա քաղաքի մոտակայքում:

 

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, անվտանգության աշխատակիցը անփորձության պատճառով սխալ է հասկացել զբոսաշրջիկների գործողությունները, ովքեր «ջուրն էին նետվում և նկարահանում ծովի ֆաունան»: