Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են նախագահական ընտրություններին իրականացվելիք ահաբեկչական հարձակումների հեղինակներին
Իրանական հատուկ ծառայությունները բացահայտել են ահաբեկչական խմբավորում, որի անդամները մտադիր էին խոչընդոտել հունիսին նշանակված նախագահական ընտրությունների կայացմանը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով իրանական Fars գործակալությունը, որը այս տեղեկությունները ստացել է Իրանի Ազգային անվտանգության և հետախուզության նախարարությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբավորման բոլոր 12 անդամները ձերբակալվել են: Նշվում է նաև, որ խմբի ղեկավարը աշխատում էր արաբական երկրներից մեկի հետախուզության համար և կապեր ուներ իսրայելական հետախուզության՝ «Մոսսադի» հետ:
Արևեմտյան գործակալությունները հայտնում են, որ հայտարարության մեջ նշվում է, որ խմբի ղեկավարը կապեր ուներ Մեծ Բրիտանիայի գործակալական համակարգի հետ:
Գործակալությունը նշում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին:










