Հարուկի Մուրակամիի վերջին վեպը Ճապոնիայում բեսթսելլեր է դարձել
Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Անգույն Տասակի Ցուկուրուն և նրա ուխտագնացության մեկ տարին» գիրքը դարձել է վաճառքների առաջատար Ճապոնիայում՝ ըստ Oricon.Inc հեղինակավոր չաթի. 1.5 ամսվա ընթացքում գնվել է 854 հազ. օրինակ, հայտնում է РИА Новости-ն։
Գիրքն առաջատար է ինչպես «Գրքեր» կատեգորիայում, այնպես էլ «Արվեստ, արձակ», «Ամենավաճառվող հեղինակ» և «Անվանում-բեսթսելլեր» բաժիններում։
Մուրակամիի նոր գրքի վաճառքը Ճապոնիայի գրախանութներում մեկնարկել էր ապրիլի կեսերին։ Վեպի նախնական տպաքանակը 500 հազ. օրինակ էր, սակայն այն կրկնակի ավելացել է՝ նախնական պատվերների հոսքի պատճառով։










