Նիգերում բանտից 20 կալանավոր է փախել, զոհվել է բանտի 3 աշխատակից
Ավելի քան 20 բանտարկյալներ, որոնց թվում կա նաև ահաբեկչության մեջ մեղադրվող անձ, փախուստի են դիմել Նիգերի բանտից. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France Presse գործակալության հղումով։
Նրանց թվում Մալիի քաղաքացի Ալասան Ուլդ Մուհամեդն է, ով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ Սաուդիան Արաբիայի 4 բնակչի և մեկ ամերիկացու սպանելու մեղադրանքով։ Փախուստի ընթացքում զոհվել են բանտի 3 աշխատակիցներ։
Փախուստը տեղի է ունեցել հունիսի մեկին։ Առաջին հաղորդագրությունների մեջ ասվում էր, որ կալանավորները բանտից փախել են մի խումբ զինյալ անձանց հարձակումից հետո։ Սակայն երկրի արդարադատության նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում չի հիշատակել բանտի վրա հարձակման մասին։
Նիգերում գործող որևէ ահաբեկչական խմբավորում չի հայտարարել կալանավորների փախուստի գործում իրենց մասնակցության մասին։










