Իսպանիայում իրավապահները 17 տոննա հաշիշ տեղափոխող նավ են հայտնաբերել
Ւսպանական Մալագա քաղաքի մաքսային վերահսկության գործակալները ձերբակալել են 17 տոննա հաշիշ տեղափոխող նավ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով EFE գործակալությանը:
Գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են նավում գտնվող 14 մարդու, որոնցից 2-ն անչափահաս էին: Նավը պարեկային ծառայության կողմից գրավվել է իսպանական ափից 60 կմ հեռավորության վրա:
Բոլոր ձերբակալվածները ծագումով եգիպտացի են: Երկուշաբթի օրը նրանք կկանգնեն դատարանի առաջ:










