Bugatti Veyron-ն ու Chevrolet Corvette-ը կնկարահանվեն «Տրանսֆորմերներ 4»-ում (լուսանկարներ)

13:30 • 03.06.13

Հոլիվուդյան հանրահայտ «Տրանսֆորմերներ» ֆիլմի 4-րդ մասի ստեղծմանն իրենց մասնակցությունը կունենան նոր սերնդի Chevrolet Corvette վառ կանաչ սուպերքարն ու Bugatti Veyron Grand Sport Vitesse ռոդսթերը։ Այս մասին տեղեկացնում է LuxPlanet-ը՝ հղում անելով ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյի պաշտոնական կայքին։


Բացի այդ, Բեյի կայքում նշվում է, որ նոր ֆիլմում կհայտնվի Օպտիմուս Փրայմ տրանսֆորմերի լիովին կատարելագործված տարբերակը։ «Տանսֆորմերներ 4»-ի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են Արիզոնա և Յուտա նահանգների սահմանին գտնվող «Հուշարձանների արահետ»-ում։

              

Ֆիլմի 4-րդ մասում մի խումբ գործարարներ ու գիտնականներ կուսումնասիրեն այլմոլորակային ռոբոտների կապը Երկրի բնակիչների հետ։ Նրանք ստեղծում են  ինչ-որ նոր տեխնոլոգիա, որը վերահսկողությունից դուրս է գալիս։ Բացի այդ, Երկրի վրա են որոշում հարձակվել ագրեսիվ տրամադրված հին տրանսֆորմերները։
 

Bugatti Veyron-ն ու Chevrolet Corvette-ը կնկարահանվեն «Տրանսֆորմերներ 4»-ում (լուսանկարներ)