ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին և ցուցարարներին կոչ է անում կայունացնել իրավիճակը երկրում

08:48 • 03.06.13

Սպիտակ տունը կոչ է արել թուրքական իշխանություններին և բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներին կայունացնել իրավիճակը երկրում, գրում է gazeta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով։ 

 

ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Լորա Լուկասը նշել է, որ Վաշինգտոնը խաղաղ ցույցերը համարում է ժողովրդավարության դրսևորումներից մեկը։


Սպիտակ
տունը թուրք իրավապահներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։

 

Իսրայելյան Haaretz-ն իր հերթին տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ստամբուլում տեղի է ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հերթական փուլը։ Թերթի տվյալներով՝ տուժել են տասնյակ մարդիկ։

 

Բողոքի ակցիաների չորս օրերի ընթացքում Թուրքիայի ողջ տարածքում ավելի քան 90 ցույց է տեղի ունեցել, որոնց ընթացքում ձերբակալվել է 939 մարդ։ Բժիշկները տեղեկացրել են, որ Ստամբուլում բախումների հետևանքով, ընդհանուր առմամբ, 1000 ակտիվիստ է տուժել։


Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել էր ցուցարարներին, որոնք չեն հեռանում Թուրքիայի տարբեր քաղաքների փողոցներից։