Չինաստանում արգելել են Բրեդ Փիթի մասնակցությամբ նոր ֆիլմի վարձույթը
Չինաստանում արգելել են Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z համաշխարհային պատերազմ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի վարձույթը, ներկայացնում է Обозреватель-ը։
Հատկանշական է, որ հատուկ չինական վարձույթի համար ֆիլմի սյուժեում փոփոխություններ են մտցվել, սակայն դա չի օգնել։ Այսինքն՝ կրկնվել է Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի հետ կապված իրավիճակը։
«Z համաշխարհային պատերազմը» Մաքս Բրուքսի համանուն վեպի էկրանավորումն է, որում պատմվում է համաշխարհային ապոկալիպսիսի մասին, որն առաջացել է զոմբի վիրուսի տարածման պատճառով։ Ըստ սյուժեի՝ համաճարակը սկսվում է հենց Չինաստանում, ինչն էլ դուր չի եկել չինացի գրաքննադատներին։ Ֆիլմի ստեղծողները համաձայնվել են փոխել այդ պահը և սկսել հիվանդության տարածումն այլ երկրից, սակայն դա չի բավարարել պաշտոնյաներին, և նրանք, միևնույնն է, հանել են ֆիլմը վարձույթից։










