Միխեիլ Սաակաշվիլին իր նստավայրում ընդունել է Deep Purple ռոք խմբի անդամներին (տեսանյութ)
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր նստավայրում ընդունել է հանրահայտ Deep Purple ռոք խմբի անդամներին, տեղեկացնում է Грузия Online-ը:
Համատեղ ընթրիքից հետո Վրաստանի նախագահը նրանց համար շրջայց է կազմակերպել իր նստավայրի տարածքում:
Երաժիշտները Վրաստան են ժամանել Tbilisi Open Air երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով: Նրանք համերգով հանդես կգան վաղը «Դինամո Արենայում»:










