Անջելինա Ջոլին այսօր նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի, ֆոտոմոդել, հասարակական գործիչ Անջելինա Ջոլին ծնվել է 1975թ. հունիսի 4-ին, Լոս Անջելեսում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), գրում է teleport2001.ru-ն։
Նա ծնվել է դերասաններ Ջոն Վոյթի և Մարսելին Բերտրանի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ աղջիկը եղել է ընդամենը մեկ տարեկան, սակայն շարունակել են միասին զբաղվել դստեր դաստիարակությամբ։
Արդեն 14 տարեկանում Ջոլին սկսում է որպես մոդել աշխատել հագուստի ցուցադրությունների ժամանակ՝ առավելապես Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լոնդոնում։ Նկարահանվում է երաժշտական տեսահոլովակներում, խաղում է թատրոնում և նկարահանվում կինոյում։
Պահանջված դերասանուհի, «Օսկարի» մրցանակակիր, ինչպես նաև 3 «Ոսկե գլոբուսի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 2 մրցանակի արժանացած Ջոլին հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նկարահանումների միջև եղած ընդմիջումների ժամանակ նա բազմաթիվ ուղևորություններ է կատարում մի շարք երկրներ՝ ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության շրջանակում։
Ի դեպ, նա վերջերս է ենթարկվել կրծքագեղձերի հեռացման վիրահատության՝ այս քայլով ամբողջ աշխարհի կանանց ուշադրությունը սևեռելով կանանց առողջության խնդրին։

![]()














