Լուսանկարիչ Kara-a-ի մակրոօբյեկտիվում ջրի կաթիլները վերածվում են զվարճալի կերպարների և գույնզգույն նկարների (լուսանկարներ)

11:10 • 04.06.13

Լուսանկարիչ Kara-a-ի մակրոօբյեկտիվում ջրի կաթիլները վերածվում են զվարճալի կերպարների և գույնզգույն նկարների։

 

Kara-a կեղծանվամբ հանդես եկող 18-ամյա գերմանուհին դեռ սովորում է դպրոցում և զուգահեռ բացահայտում է մակրոնկարահանումների հնարավորությունները, հայտնում է adme.ru-ն։

 

«Ես դեռ չեմ որոշել, թե ինչով եմ զբաղվելու դպրոցն ավարտելուց հետո։ Այդ պատճառով էլ ինձ համար կարևոր է լավ գնահատականներ ստանալ բոլոր առարկաներից՝ հետագայում ցանկացած ուղղությամբ ուսումս շարունակելու համար։ Ազատ ժամանակ ես վերցնում եմ սարքը, իմ շանը, և մենք զբոսնում ենք փողոցներում՝ փնտրելով գեղեցիկ ծաղիկներ կամ բզեզներ»,-ասել է նա։

 

Օրինակ՝ նա ներարկիչի օգնությամբ ջրի կաթիլ է լցնում խլածաղկի սերմի վրա։ Ֆոն է դարձնում թղթի վրա արված պատկերը, որն էլ արտացոլվում է ջրի կաթիլում։ Երբ այդ ամենը պատրաստ է լինում, նա ձեռքն է վերցնում սարքը։