Աննա Ախմատովայի դիմանկարը Sotheby's աճուրդում վաճառվել է 1.4 մլն դոլարով
Ճանաչված խորհրդային գրող Աննա Ախմատովայի դիմանկարը, որի հեղինակն է Յուրի Անենկովը, Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 1.4 մլն դոլարով։
Ինչպես նշում է Euromag-ը, հեղինակավոր Sotheby’s աճուրդի տան մասնագետները դիմանկարը գնահատել են 230-305 հազար դոլար, սակայն արդյունքը 5 անգամ գերազանցել է կանխատեսումները։
Բացի Ախմատովայի դիմանկարից, աճուրդի շրջանակներում վաճառվել են ռուս նկարիչների մի շարք ստեղծագործություններ։ Օրինակ՝ Վլադիմիր Վեյսբերգի «Մրգերով նատյուրմորտը» վաճառվել է 315 հազար դոլարով, իսկ Սերգեյ Սուդեյկինի «Նովգորոդի նավահանգիստը»՝ 250 հազար դոլարով։










