Այլընտրանքային գրադարաններ (լուսանկարներ)

13:28 • 05.06.13

Ժամանակակից դիզայներական նախաձեռնություններն աշխատում են այն սկզբունքով, որ եթե մարդիկ չեն գնում գրքերի հետևից, պետք է գրքերը գան մարդկանց մոտ։

 

Գրադարանները կտրուկ կորցնում են իրենց հեղինակությունը։ Այսօր ցանկացած տեղեկություն կարելի է ստանալ սմարթֆոնից, այդ թվում նաև գիրք ներբեռնել։ Վերադարձնել հետաքրքրությունը գրականության հանդեպ ընդհանրապես և թղթե գրքերի նկատմամբ մասնավորապես կոչված են դիզայներական և հասարակական նախագծերը, որոնք իրականացվում են անմիջապես փողոցներում, լողափերում և հասարակական տրանսպորտում։

 

AdMe.ru-ն ներկայացնում է այլընտրանքային գրադարանների ամենաօրիգինալ նախագծերն ամբողջ աշխարհից.


Գրադարան խցիկում


Stereotank ստուդիայի դիզայներները ստեղծել են փոքրիկ անվճար գրադարան (Little Free Library)։ Սա պետական նախագիծ է, որը Նյու Յորքի բնակիչներին հնարավորություն է տալիս կարդալ անմիջապես փողոցում, սրճարանում կամ այգում։ Գրադարանից օգտվել հնարավոր կլինի մինչև սեպտեմբեր։

 

 

 

Վիրտուալ գրադարան մետրոյում


Ըտրում եք պատի վրա գրքի նկարը, սքանավորում QR-կոդը և կարդում հեռախոսով։ Vodafone բջջային օպերատորի կողմից կազմակերպված արշավն անցկացվել է նախորդ տարվա օգոստոսից մինչև հոկտեմբեր, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ մետրոյի «Հաղթանակ» կայարանում։

 

 

Տնակ գրքերի համար


Առաջին փայտե տնակը պատրաստել է ամերիկացի Թոդ Բոլը՝ ի հիշատակ իր մայրիկի, ով ուսուցչուհի է եղել և գրքերի մեծ սիրահար։ Տնակն արտաքինից հիշեցնում է այն դպրոցը, որտեղ աշխատել է Թոդի մայրը։ Տնակում Բոլը դրել է իր մայրիկի սիրելի գրքերը, որպեսզի յուրաքանչյուրը, ով գիտեր և հիշում է նրան, կարողանա կարդալ դրանք։

Նրա ընկերոջն այնքան է դուր եկել այդ գաղափարը, որ նա վերածել է այն հասարակական շարժման։ Նախագծի 5 տարվա գոյության ընթացքում ԱՄՆ-ում և ավելի քան 40 երկրներում կառուցվել է 6.000 մինի գրադարան։ Յուրաքանչյուր տնակն առանձնահատուկ է և պատրաստված բնակիչների ձեռքով։


Գրադարան տրոլեյբուսում


Սա Studio 8 ½ դիզայն ստուդիայի նախագիծն է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Հանրային գրադարանի է վերածվել հին տրոլեյբուսը։ Լուսանկարներում պատկերված է գրադարան, որը գտնվում է Հայր Պաիսիի փողոցում։ Հենց այս փողոցով է առաջին անգամ 50 տարի առաջ անցել առաջին տրոլեյբուսը։

 

 

 

 

Գրադարան հեռախոսախցիկում


Նյու Յորքում որոշել են հեռախոսախցիկները վերածել փողոցային գրադարանների և գրքերի փոխանակման վայրի։ Գաղափարը պատկանում է ճարտարապետ Ջոն Լոկիին։

 

 

Գրադարան լողափին


Սիդնեյի ամենահայտնի Բոնդի բիչ լողափին Ikea-ն տեղադրել է 30 գրադարակ, քանի որ ընթերցանությունը լողափին արևայրուք ընդունող մարդկանց ամենասիրելի զբաղմունքներից է։