Խոշոր ավտովթար Չինաստանում. իրար է բախվել 56 մեքենա (տեսանյութ)

16:37 • 05.06.13

Չինաստանում՝ մայրուղիներից մեկում, իրար է բախվել 56 ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, տեղեկացնում է Корреспондент-ը։

 

Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել Պեկինը Հոնկոնգին և Մակաոյին միացնող հատվածում։

 

Ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները վնասված մեքենաներից, որոնց թվում շատ են եղել բեռնատարները, հանել են 95 մարդու։
 

Տուժածներից շատերը հոսպիտալացվել են։ Պաշտոնական տվյալնելով՝ դեպքի վայրում զոհվել է 8 մարդ, ևս երկուսը զոհվել են հիվանդանոցի ճանապարհին։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները ճշտվում են։