Շնաձկները «թալանել են» ամերիկացի ձկնորսին (տեսանյութ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Գրանդե նեղուցի մոտ երկու ցուլ-շնաձկներ ձկնորսի աչքի առաջ ոչնչացրել են նրա որսը, գրում է Lenta.ru-ն:
Ականտեսներից մեկը Sky News հեռուստաընկերությանը պատմել է, որ գիշատիչ կենդանիները հարձակվել են 80 կգ կշռող ձկան վրա, երբ այն բռնվել է կարթով և խժռել են այն հաշված րոպեների ընթացքում: Շնաձկները հայտնվել են այն պահին, երբ ձկնորսը փորձում էր բռնված հսկա ձկանը մոտեցնել նավակին:
Ցուլ-շնաձկները, որոնց մարմնի երկարությունը կարող է հասնել 3.5 մետրի, տարածված են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Աֆրիկայի, Ասիայի և Ավստրալիայի ափերի մոտ:










