«Գագարին. Առաջինը տիեզերքում». ֆիլմ իրական մարդու մասին
«Գագարին. Առաջինը տիեզերքում» ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 6-ին։ Սյուժեի կենտրոնում Յուրի Գագարինի կյանքի գլխավոր օրն է՝ դեպի տիեզերք առաջին թռիչքի օրը, գրում է Russia Today-ը։
Կադրեր մանկությունից, տեսարաններ կնոջ և ծնողների հետ. այս ամենը ֆիլմը դիտողներին հիշեցնում է այն մասին, որ Գագարինը ոչ միայն մեծ տիեզերագնաց է և ԽՍՀՄ հերոս, այլև պարզապես հասարակ, բոլորի նման մարդ։ Հենց դա է դիտողների մոտ ձևավորում ֆիլմի հատուկ հուզական ընկալում, բացահայտում հայտնի Գագարինի անձը, նրա վախերը, մտքերն ու զգացմունքները։
Յուրի Գագարինին մարմնավորել է երիտասարդ դերասան Յարոսլավ Ժալնինը։ Ֆիլմն ամբողջությամբ արտացոլում է այն ժամանակների մթնոլորտը, երբ պատրաստվում էին առաջին թռիչքին։ Ֆիլմը դիտողները կզգան պահի մեծությունը և պատասխանատվությունը, որն ամբողջությամբ Գագարինի ուսերին էր և այն մարդկանց, որոնք պատրաստել են նրան և մյուս տիեզերագնացներին։
Հետաքրքրական է, որ ֆիլմը տևում է 108 րոպե, ճիշտ այնքան, որքան այդ թռիչքը։
Գագարինի ավագ դուստր Ելենան ֆիլմը դիտելուց հետո նշել է, որ այն ստեղծողները կարող են իսկապես հպարտանալ ֆիլմով։










