Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Հորմուզղան նահանգում այսօր 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ISNA գործակալությունը։
Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի տեղեկություններով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10։04-ին։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։










