Իրաքի անցակետերից մեկում 14 մարդ է սպանվել զինյալի կողմից

23:52 • 05.06.13

Արևմտյան Իրաքի անցակետերից մեկում առնվազն 14 մարդ է սպանվել անվտանգության կեղծ աշխատակից ներկայացած զինյալի կողմից, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնայներին:


Անցակետը, ինչպես հաղորդվում է, գտնվում է Սաուդյան Արաբիա տանող գլխավոր մայրուղու մոտ՝ սուննիների կողմից վերահսկվող Անբար նահանգում:


Որոշ աղբյուրներ նշում են, որ սպանվածները ոստիկաններ են եղել, սակայն մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ նրանք զինվորներ են եղել:


Կրոնական հողի վրա աճող բռնությունները Իրաքում վերջին շաբաթներին ավելի են սաստկացել: Շիաների և սուննիների միջև ընթացող հակամարտությունը մայիսին ավելի քան 1000 մարդկային զոհերի պատճառ է դարձել՝ ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների: