Իտալիայում և Իսպանիայում ձերբակալվել են հանցագործ կլաններից մեկի 99 անդամներ

21:16 • 05.06.13

Իտալական և իսպանական ոստիկանության աշխատակիցների համատեղ գործուղությունների շնորհիվ հաջողվել է ձերբակալել նեապոլիտանական ամենախոշոր հանցագործ կլաններից մեկի 99 անդամների, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳ նախարարությանը:


«Պոլվերինո» կոչվող մաֆիոզների կլանը զբաղվում էր հաշիշ տեսակի թմրանյութի՝ Իսպանիայից Իտալիա տեղափոխման վերահսմամբ, որից տարեկան վաստակում էր 60 մլն եվրո, հայտնել են Իսպանիայի ՆԳ նախարարությունից:

 

Հանցավոր կլանի անդամներից 30-ը ձերբակալվել են Իսպանիայում, իսկ 69-ը՝ Իտալիայում: Այն նեապոլիտանական մաֆիայի խոշորագույն կլաններից մեկն է, որը գրեթե ամբողջությամբ վերահսկում է հաշիշի տեղափոխումները Իտալիայի հարավում: